«Ապրում ենք Նար-Դոսի «Մեր թաղը» դարձած մեր հայրենիքում». Նարինե Դիլբարյան
![]() Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Համակարգային վանդալիզմի կազմակերպիչ վճարողները «մխիթարեցին» հայ հասարակությանը և, ինչպես միշտ, հիշեցին նախկիններին, նրանք էլ ծակեր էին բացել, ձողեր ամրացրել, իրենք «բացահայտել» են, հիմա բոլոր վնասվածքներն ու անցքերը համաձայն են փակել: Հայաստանի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող շենքերին Երևանի կենտրոնում պատճառված վնասն էլ քաղաքապետի աննկուն ՔՊ թեկնածուի կողմից գնահատվեց որպես «նվազագույն միջամտություն»: Ապրում ենք Նար-Դոսի «Մեր թաղը» դարձած մեր հայրենիքում, ուր դրոգապան յագորները ջարդում, ոչնչացնում են և արդարանում. «Մի մուշտի տվի, է՛լի, ուրիշ բան խո չե՞մ արել» սկզբունքով, «նվազագույն անցքեր» են բացել ու դեռ հետո էլ մեծահոգաբար փակելու են, բայց այն հանգամանքը, որ նման անցքերն անդառնալի ազդում են հուշարձանների արտաքին տեսքի, ապա ամրության վրա, ոչ մի խոսք: Կարևորն իրենց պարտադրած կեղծ ուրախության ցուցքն է, ուրախացի՛ր, հայ ժողովուրդ, Ամանոր է գալիս, ավերածություններն էլ Ավինյանը խոստացավ վերականգնել գարնանը՝ «մեծ ծրագիր» ունի»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |
«Նման բարձրաստիճան դիվանագետի համար չունի բավարար կենսագրություն ու լրջություն»․ Վաչիկ Գրիգորյան
5803:06«Հայաստանը սոսկ տարածք չի, որտեղ կարող են բախվել կամ էլ համագործակցել երրորդ ու չորրորդ կողմերը»․ Արթուր Սաքունց
6901:1847 օր հետո երեխաները վերադարձել են Ստեփանակերտ (տեսանյութ)
90Երեկ, 23:36«Բանակը մեր ողնաշարն է»․ քայլերթ՝ դեպի Եռաբլուր
101Երեկ, 21:48«Խոչընդոտողներից մեծագույնը եղել և մնում է Ռուսաստանը՝ իր գործակալական ցանցով և հինգերորդ շարասյամբ»․ Գ․ Միսկարյան
92Երեկ, 21:06«Խաղաղությունը «չի լինում», Խաղաղությունը «անում են»»․ Աննա Հակոբյան
102Երեկ, 17:30