«ՔՊ-ն ջնջել է Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, փոխարենն ավելացրել՝ Ղարաբաղի հայություն». Սաղաթելյան
![]() «Ինչպես գիտեք, օրեր առաջ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է մի հայտարարություն, որով աղավաղել է Ղարաբաղյան հակամարտության ողջ էությունը և բովանդակությունը ու հակահայ բազմաթիվ ձևակերպումներով է հանդես եկել: Ընդդիմությունը նախաձեռնել է, որպեսզի ՀՀ ԱԺ-ն հանդես գա հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը, ինչպես նաև մի շարք հարցերի հետ կապված տա հիմնական գնահատականներ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ տեքստը ներկայացվել է ՔՊ-ին. վերջինները ներկայացրել են իրենց առաջարկությունները. «Էդ առաջարկների մեջ ջնջել են Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, դրա փոխարեն ավելացրել են Ղարաբաղի հայություն: Որտեղ կա ինքնորոշման իրավունքի իրացում՝ ջնջել են, ինչպես նաև՝ Հայաստանի հանձնառության մասը: Այսինքն՝ հայտարարության բուն տեքստն ամբողջությամբ աղավաղել են»,- ասել է Սաղաթելյանը: |
«Հաց բերող»-ը հեռախոսով քննչական մարմնին հայտնել է, որ չի ցանկանում ներկայանալ»․ Վարդապետյան (տեսանյութ)
1514:12«Արդյո՞ք նույն առոգանությամբ կկարողանա պատասխանել լրագրողների հարցերի». Փայլակ Ֆահրադյան
2514:00«Ձենդ կտրիʹ, թող խոսամ». Հովիկ Աղազարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
2413:48«Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցել». Արսեն Բաբայան
2213:36«Իսկ ո՞վ է եղել պատվիրատուն»․ Թորոսյանը՝ դատախազին (տեսանյութ)
3413:30Թուրքիան հրաժարվել է Կիպրոսի օգնությունից
4513:10