«Իշխանության հետ բանակցությունները ձախողվել են». Արծվիկ Մինասյան
![]() Իշխանության հետ բանակցությունները ձախողվել են, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնության չի եկել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծի շուրջ, «Ազատությանը» փոխանցել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Խորհրդարանական ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով Ազգային ժողովը պետք է հայտարարի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևոր գործոն համարելով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց սահմանափակումների։ Բացառելով Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարության նախագծում նաև շեշտում են, որ Ադրբեջանը պետք է իր զինված ուժերը վերադարձնի մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը, վերադարձնի հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինները։ |
«Համայնքապետերը բնակիչներին խաբում են, թե Փաշինյանը պարբերաբար այցելում է առաջնագիծ». Նաիրի Հոխիկյան
11700:24«Հորդորում եմ՝ Ձեզ զուսպ պահել ու չափերը չանցնել». Նորայր Նորիկյան
851Երեկ, 17:42«Բանակը դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ». Արտակ Զաքարյան
840Երեկ, 17:30«Միայն այս կերպ կարող ենք մեր պայքարը շարունակել». Հակոբ Հակոբյան
847Երեկ, 17:12«Պատրոն Դավոն» կալանավորվել է
794Երեկ, 17:00«Երեխուս շիրմին կպցնելու եմ՝ նիկոլականների մուտքն արգելվում է». զոհվածի հայր (տեսանյութ)
708Երեկ, 16:42