Ո՞վ կհրաժարվի մանդատից և ո՞վ կվերցնի այն. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավորության մի շարք թեկնածուներ չեն վերցնի մանդատները։ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարսը, ով ցուցակում 36-րդն է, և Արամ Վարդևանյանի հրաժարականից հետո հերթը նրանն էր, չի ցանկանում բժշկի աշխատանքը փոխել պատգամավորականով։ Մանդատից հրաժարվելու մասին խմբակցությանը տեղեկացրել է նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ով վերջերս է վերընտրվել դեկանի պաշտոնում։ Մանդատը կվերցնի ցուցակի 38-րդ համարը՝ Մհեր Սահակյանը, ով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնականն է՝ հասարակական հիմունքներով, ինչպես նաև «Գրանդ հոլդինգի» Վարդանյանների փեսայի՝ 2003-2008 թթ․ ՀՅԴ քվոտայով ԱԺ պատգամավոր Սամվել Սահակյանի որդին։ «Վերածնված Հայաստան» կուսակցության անդամ, ցուցակի 39-րդ համար Մարիա Պետրոսյանը և 41-րդը՝ Ռոբերտ Հայրապետյանը, նույնպես մանդատից կհրաժարվեն։ Նման մտադրություն ունի նաև ոստիկանության պահեստի գնդապետ Սայաթ Շիրինյանը, ով Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից է, սակայն մի քանի ամիս է՝ գտնվում է Ղազախստանում՝ իր բիզնես-գործերով։ Ցուցակի հաջորդ երեք համարները, որոնք էլ կդառնան պատգամավոր, դաշնակցական Արփինե Վարդանյանն է՝ Թալինից, Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը և հայտնի մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ Ռոբերտ Սահակյանցի որդին։ Այսպիսով՝ «Հայաստան» խմբակցությունը կունենա 19 տղամարդ և 10 կին պատգամավոր և ԸՕ պահանջը՝ սեռային համամասնության 30 տոկոսի մասով, կատարած կլինի»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Գուգոʹ, 5000-ը 3 մլն-ի մեջ չէի՞ն, խի՞ տարաք՝ կոտորեցիք». զոհվածի հայր (տեսանյութ)
714:37«Ավգյան ախոռները մինչև հիմա մաքրում ենք». ՔՊ-ական պատգամավոր
1414:30«Ո՞վ եք, արա՛, դուք». Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
3314:00«Նշաձող իջեցնելու մասին խոսող վարչապետն ասում էր՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է». Վարդան Պողոսյան
3913:42«Շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե՝ 12». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6513:24Բելառուսի երկնքում ռուսական ավիացիա է բարձրացվել. Ուկրաինայում օդային տագնապ է
6513:18