Պեսկովը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն կորցնում է իր արդյունավետությունը
![]() Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն «կորցնում է իր արդյունավետությունը» Ռուսաստանի դեմ դիրքորոշման պատճառով։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ԵԱՀԿ-ի դիրքորոշման պատճառով կազմակերպությունն ինքնաբերաբար կորցնում է իր արդյունավետությունը։ Եվ կազմակերպությունը կորցնում է ոչ թե խոսքով, այլ գործով Եվրոպայի անվտանգության ու համագործակցության հարցերով զբաղվելու հնարավորությունը»,- ասել է նա։ Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը նախատեսում է քննարկել Ռուսաստանի սառեցված միջոցների հաշվին Ուկրաինայի վերականգնման վճարումը։ Մինչ այս Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր մոտ 8 մլրդ դոլարի ռուսական ֆինանսական ակտիվների սառեցման մասին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ արգելափակված է նաև վեց կանտոններում գտնվող 15 սեփականություն։ |
«Գուգոʹ, 5000-ը 3 մլն-ի մեջ չէի՞ն, խի՞ տարաք՝ կոտորեցիք». զոհվածի հայր (տեսանյութ)
714:37«Ավգյան ախոռները մինչև հիմա մաքրում ենք». ՔՊ-ական պատգամավոր
1414:30«Ո՞վ եք, արա՛, դուք». Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
3314:00«Նշաձող իջեցնելու մասին խոսող վարչապետն ասում էր՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է». Վարդան Պողոսյան
3913:42«Շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե՝ 12». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6513:24Բելառուսի երկնքում ռուսական ավիացիա է բարձրացվել. Ուկրաինայում օդային տագնապ է
6513:18