Ռուսները լքում են Զապորոժիեի բնակավայրերը. Ուկրաինայի գլխավոր շտաբ
![]() Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված հատվածում ռուսները դուրս են բերում զինվորականներին քաղաքային տիպի Միխայլովկա բնակավայրից, Պոլոգի քաղաքից և Ինժեներնոե գյուղից, իսկ Բուրչակ գյուղում առաջարկում են բնակիչներին տարհանվել, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի երեկոյան ամփոփագրում։ «Ըստ առկա տեղեկատվության՝ ռուսական օկուպացիոն զորքերը դուրս են բերում առանձին ստորաբաժանումներ և տարհանման են նախապատրաստում Զապորոժիեի շրջանի ժամանակավոր օկուպացված տարածքի բնակավայրերի օկուպացիոն վարչակազմերի անձնակազմին։ Ուսումնական հաստատությունները լքել են Միխայլովկա բնակավայրը: Պոլոգի և Ինժեներնոե բնակավայրերում օկուպանտները լքում են այն տները, որտեղ նրանք գտնվում էին, հանում գողացված գույքը: Բուրչակ գյուղում օկուպացիոն իշխանությունները մարդահամար են անցկացնում, այսպես կոչված, բնակչության կամավոր տարհանման համար»,- ասվում է զեկույցում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսները Զապորոժիեի ուղղությամբ գտնվում են պաշտպանական դիրքում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
