Սուրեն Պապիկյանը զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Ազգային ժողովից հայտնում են, որր ույն թվականի դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Նիստից առաջ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձ է կատարել Ժողովուրդ օրաթերթի՝ առավոտյան հրապարակած հոդվածին՝ նշելով, որ հոդվածում ներկայացված է մի իրողություն, որն իրականությանը չի համապատասխանում և հորդորում է չհիմնվել գարշահոտ աղբյուրների վրա։ «Եթե վարչապետի հետ անձնական հանդիպումները հանրայնացնող աղբյուրներ կան, դա նշանակում է, որ մեր երկիրը վտանգված է»,- նշեց պարոն Քոչարյանը։ Նա նաև նշեց․ «Մեր թիմում սև ցուցակներ չեն կազմում»։ Անդրանիկ Քոչարյանը հորդորեց «Ժողովուրդ» օրաթերթի սեփականատիրոջը զերծ մնալ նմանատիպ կեղծ լուրերից և չհրապարակել այդպիսի նյութեր։ Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ հարակից զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Նախագծերի վերաբերյալ «Հայաստան» դաշինքը ներկայացրել էր իր ծրագիրը։ Մեծամասնության՝ դեմ քվեարկությամբ «Հայաստան» դաշինքի ներկայացրած ծրագիրը չընդունվեց և ընդունվեց ՀՀ Կառավարության ծրագիրը։ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ հարակից զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30