Դեկտեմբերին սպասվող եղանակի մասին
![]() Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը։ Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում են ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է գալիս Արևմտյան Սիբիրի կամ Սկանդինավիայի շրջաններից։ «Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն՝ դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում։ Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է՝ 70% և ավելի: Իսկ տեղումների միջին քանակը կազմում է 38մմ»,–ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ լեռնային գոտիներում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30 սմ, իսկ հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում: Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով: Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենում ձմեռային արևադարձը, երբ հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, որից հետո ցերեկվա տևողությունը սկսում է աստիճանաբար մեծանալ։ Երևանում՝ +2...+3°C, Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ +1...+2°C, լեռնային շրջաններում՝ -1...-3°C, Շիրակի մարզում՝ -3...-5°C, Գեղարքունիքի մարզում՝ -1...-3°C Արագածոտնի լեռնային շրջաններում՝ -2...-4°C, նախալեռնային՝ +1...+3°C, Լոռու մարզում՝ 0...+2°C, Տավուշի մարզում՝ +2...+5°C, Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ +1...+3°C, լեռնային շրջաններում՝ 0...-2°C, Սյունիքի հովտային շրջաններում՝ +4…+7°C, նախալեռնային շրջաններում՝ 0...+3°C, Արցախում՝ +4...+7°C։ |
«Շատ պիտի սիրես հայրենիքդ, որ մի որդուդ կորցնելուց հետո մեջդ ուժ գտնես երկրորդին կյանք պարգևելու». Արամ Գևորգյան
8200:18Լենին, Իրան, Ադրբեջան, գինեկոլոգ Սասուն, չարիքի իշխանություն. Արգիշտի Կիվիրյանի հարցազրույցը (տեսանյութ)
154Երեկ, 23:36«Դոգը ինձնից փող ա պահանջել՝ 150 հազար դոլար, որ չհաչա». Արզաքանցյան (տեսանյութ)
169Երեկ, 23:30Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է համածառայակիցը
169Երեկ, 23:24«Հաագայում ներկայացված քարտեզում նշված են ՀՀ օկուպացված հատվածները. արդյո՞ք այստեղ բոլոր կորուստներն են». Գ. Հարությունյան (լուսանկար)
248Երեկ, 22:48«Նույն ձեռագիրն ենք տեսնում մեր որդու և 15 զինվորների մահվան պարագայում»․ հրդեհից մահացած Պալյան Պողոսյանի ծնողներ (լուսանկար, տեսանյութ)
276Երեկ, 22:30