Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բելառուսի ներկայացուցիչն ընտրվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ

477
Հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ., 18:28
Բելառուսի ներկայացուցիչն ընտրվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ

ՀԱՊԿ-ում Բելառուսի մշտական և լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինևիչը ռոտացիոն կարգով ընտրվել է կազմակերպության Մշտական խորհրդի նախագահ։

ՀԱՊԿ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստը։ 2022-2023 թվականներին ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետությանը անցնելու կապակցությամբ ռոտացիոն կարգով Մշտական խորհրդի նախագահ է ընտրվել ՀԱՊԿ-ում Բելառուսի մշտական և լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինևիչը։ Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը նրան է հանձնել նախագահի փայտյա մուրճը, որը խորհրդանշում է ՀԱՊԿ Մշտական խորհրդի որոշումների կայացումը։

Բիյագովին շնորհակալություն են հայտնել 2021-2022 թվականներին կազմակերպության Մշտական խորհրդի նախագահի պաշտոնում բեղմնավոր և կառուցողական աշխատանքի համար։