«Ինչպես օրենքով սահմանված կարգով յուրացնել պետական փողերը». Արտակ Զաքարյան
![]() ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ինչպես օրենքով սահմանված կարգով յուրացնել պետական փողերը: Միակ նախաձեռնությունը, որը նիկոլի կառավարությունը հետևողականորեն տանում է առաջ, դա բյուջեի օրինականացված յուրացումը խորհրդանշող պարգևավճարների բարձրացումն ու դրանք՝ աշխատավարձերին հավասարեցված վճար դարձնելն է: Քանի որ ժողովուրդն այլևս թքած ունի թե ով ի՞նչ է անում, նրանք էլ որոշել են օրենքով պարգևավճարը դարձնել աշխատավարձին «կցված» պարտադիր վճար: Որ այլևս ոչ մեկի մոտ հարց չառաջանա, թե ինչու՞ եք սրան կամ նրան, ոչ մի բան չանելու, կամ ավելի վատ՝ երկիրը կործանելու համար պարգևատրում ժողովրդի փողերով: Ես միշտ ասել եմ, որ շատ աշխատողին, արդյունավետ ու նվիրված պետական ծառայողին ու բարձրաստիճան պաշտոնյաին վճարելու համար՝ պետությունը չպետք է խնայի և պետք է վճարի պատշաճ աշխատավարձ: Իսկ բոսյակներին ու դառմայեդներին պետք է ոչ թե աշխատավարձ տալ, այլ խզակոթներին տալ ու դուրս շպրտել պետական համակարգից: Նիկոլի «կառավարությունը» բազմիցս ապացուցել է, որ քաղաքական իմաստով՝ բոսյակների և պետական կառավարման իմաստով՝ դառմայեդների «կառավարություն» է: (Որակումը հավաքական է. բարեբախտաբար դրանցից մեծ մասին անձնապես չեմ ճանաչում): Մենք հարյուրավոր անգամներ համոզվել ենք, որ սրանց գործը՝ քաղաքական կառավարման տեսանկյունից՝ Հայաստան պետություն կործանելն ու Արցախի հողերը դավադրաբար վաճառելն է: Իսկ պետական կառավարման տեսանկյունից՝ տեղեկատվական խաբեություններով ու իրավական մանիպուլյացիաներով ժողովրդի բյուջեն մեջ-մեջ անելն է: Պարգևավճարների, անիմաստ հանրային միջոցառումների, անօգուտ շինարարությունների և անորակ ասֆալտապատումների վրա մսխվող ահռելի միջոցներ: Բյուջեի ոլորտային ծախսերը մեծացնելու, իսկ փոխարենը՝ ոլորտի վիճակն ավելի վատացնելու հստակ օրինաչափություն: Իրավական համակարգի և արդարադատության ԲԱՌԴԱԿ: Ոստիկանական պետությանը բնորոշ «բարեփոխում», պետական համակարգի պահպանության (իրականում՝ կապիտուլյանտի իշխանության պաշտպանության) համար պետական փողերի մսխում Երևանի կենտրոնում պարապ-սարապ ծռմռվող ոստիկանության պահպանման վրա: Տնտեսական զրո ներդրում, բացառիկ կախվածություն արտաքին պատահականություններից՝ ավելացող գնաճով ու շրջափակման վտանգներով: Անվտանգության իմաստով՝ այստեղ համարեք, որ հայհոյանք է գրված: Արտաքին անպտուղ քաղաքականությունը՝ «քաղաքական» թեթև ֆոն տված և դրսից պրոտոկոլով շղարշած միջազգային բոսյակություն: Տարածքային և տեղական ինքնակառավարումը՝ տոտալ ՔՊ-ացում և հանրային միջոցներից օգտվելու նոր՝ երիտասարդ «մեխանիզմների» մշակում: Եվ այսպես շարունակ: Հայրենիք հանձնած «իշխանության» պարգևավճարն ու աշխատավարձը երկրաչափական պրոգրեսիայով աճեցնող հասարակությունը՝ ոչ միայն ապագա, այլև ներկա ունենալ չի՛ կարող: Սա կոչվում է բյուջեի օրինականացվող յուրացում՝ քաղաքական անպատասխանատվության պայմաններում: Հ.Գ. Կարևորը՝ մի հատ լեյտենանտ գտնեն, ու երեք հարյուր քառասուն դոլարի դիմաց պետական դավաճան հայտարարեն: Այնինչ ամենամեծ դավադիրները ծաղկում ու իշխում են Հայաստանում»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |
«Գուգոʹ, 5000-ը 3 մլն-ի մեջ չէի՞ն, խի՞ տարաք՝ կոտորեցիք». զոհվածի հայր (տեսանյութ)
714:37«Ավգյան ախոռները մինչև հիմա մաքրում ենք». ՔՊ-ական պատգամավոր
1414:30«Ո՞վ եք, արա՛, դուք». Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
3314:00«Նշաձող իջեցնելու մասին խոսող վարչապետն ասում էր՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է». Վարդան Պողոսյան
3913:42«Շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե՝ 12». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6513:24Բելառուսի երկնքում ռուսական ավիացիա է բարձրացվել. Ուկրաինայում օդային տագնապ է
6513:18