Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Դուք գիտեք, որ Ադրբեջանը հարձակվելու է, բայց հրապարակում սալիկներ եք փոխում»․ Անժելա Էլիբեգովա

365
Հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ., 17:42
«Դուք գիտեք, որ Ադրբեջանը հարձակվելու է, բայց հրապարակում սալիկներ եք փոխում»․ Անժելա Էլիբեգովա

«Ադրբեջանն անընդհատ ձգտելու է ավելին վերցնել Հայաստանից, ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չվերականգնվի և զարգանալու հնարավորություն չունենա։ Ալիևը մեծ սադրանք է նախապատրաստում և դրա համար հատուկ քարոզչական ֆոն է փորձում ապահովել։ Իսկ Եվրոպան աչք է փակելու Ալիևի ագրեսիայի վրա, երկու տարի անիմաստ ժամանակ ենք կորցրել»,- այս մասին 24TV-ի եթերում շեշտել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

Խոսելով այս ամենի ֆոնին ներկայիս իշխանությունների առաջնահերթությունների մասին՝ ադրբեջանագետը նկատել է․ «Դուք (իշխանությունները) գիտեք, որ Ադրբեջանը հարձակվելու է, բայց հրապարակում սալիկներ եք փոխում, դուք վեցերորդ անգամ քանդում եք նույն նորմալ ասֆալտը, երբ այդ ռեսուրսը կարելի էր օգտագործել այլ նպատակներով․․․ առաջնահերթությունը անվտանգ առաջնագիծն է, քան նախարարությունների զուգարանների վերանորոգումը»։

«Դուք գիտեք, որ Ադրբեջանը հարձակվելու է, բայց հրապարակում սալիկներ եք փոխում»․ Անժելա Էլիբեգովա