Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուս 22 պաշտոնյայի նկատմամբ
![]() Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուս 22 պաշտոնյայի նկատմամբ։ Սահմանափակումների ներդրման պատճառը Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիային աջակցելն է։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքում հայտնվել է պատժամիջոցների ցանկի թարմացված տարբերակը։ Դրանում, մասնավորապես, ընդգրկվել են փոխվարչապետ, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը, Դաշնային քրեակատարողական ծառայության տնօրեն Արկադի Գոստևը և ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։ Բրիտանական դիվանագիտական գերատեսչությունում Մանտուրովի ընդգրկումը սև ցուցակում բացատրվել է նրանով, որ Ռուսաստանի փոխվարչապետը «պատասխանատու է ռուսական պաշտպանական արդյունաբերության վերահսկման և մոբիլիզացված զորքերի զինման համար»։ Բացի այդ, սահմանափակումների տակ են հայտնվել Ռուսաստանի 10 շրջանների ղեկավարներ և մի քանի զինվորական կոմիսարներ։ Նրանք ընդգրկվել են Ռուսաստանի տարածքում մասնակի մոբիլիզացիայի կազմակերպմանը մասնակցելու համար։ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության այս գործողությունները գնահատում են որպես «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խաթարում»: Պատժամիջոցային ցուցակներում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել Մեծ Բրիտանիա։ Իսկ երկրում առկա հաշիվներն ու ակտիվները կսառեցվեն։ Ավելի վաղ Շվեյցարիան նոր սահմանափակումներ էր մտցրել Ռուսաստանի դեմ։ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում ԵՄ-ի կողմից ձեռնարկված միջոցներին։ Ցուցակում ներառված էր ռուսական նավթի մատակարարումների, օդատիեզերական արտադրանքի և երկաթի ու պողպատի արտադրանքի գների առաստաղի ներդրումը: Բացի այդ, նոր պատժամիջոցները Շվեյցարիայի քաղաքացիներին արգելում են բարձր պաշտոններ զբաղեցնել մի շարք ռուսական ընկերություններում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
