«Բաքուն փորձում է սադրիչ գործողություններով սրել վիճակը, Արցախում և ՀՀ-ում սահմանը հանգիստ չի լինի»․ Արման Մելիքյան
![]() «Քաղաքական իրավիճակը լարված է, չի բացառվում, որ Ադրբեջանը ռազմական գործողության դիմի, նրանք սադրիչ գործողություններով ուզում են սրել իրավիճակը, Արցախում և ՀՀ-ում սահմանը հանգիստ չի լինելու»,- 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը: Անդրադառնալով ադրբեջանցիների տարածած այն ապատեղեկատվությանը, ըստ որի՝ «հայկական կողմը Լաչինի միջանցքը օգտագործում է ռազմական գործողությունների համար, քանի որ Քելբաջարի և Լաչինի հատվածներում անցած տարի Հայաստանում արտադրված ականներ են հայտնաբերվել», Մելիքյանը նշել է․ «Ապատեղեկատվությունը նրանց գործելակերպին համահունչ է, Ադրբեջանը նպատակ ուներ Լաչինը առնել իր վերահսկողության տակ, որը նրան հաջողվել է, և հիմա Արցախ գնալու համար այլ ճանապարհ է օգտագործվում»: «Ետնաբեմային պայմանավորվածության արդյունքում ՀՀ-ն ու Արցախը համաձայնվել են Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությանը: Իշխանությունը գիտեր, որ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը հանգեցնելու է կարգավիճակի փոփոխման և անվանափոխության»,- ավելացրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Համայնքապետերը բնակիչներին խաբում են, թե Փաշինյանը պարբերաբար այցելում է առաջնագիծ». Նաիրի Հոխիկյան
11700:24«Հորդորում եմ՝ Ձեզ զուսպ պահել ու չափերը չանցնել». Նորայր Նորիկյան
851Երեկ, 17:42«Բանակը դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ». Արտակ Զաքարյան
840Երեկ, 17:30«Միայն այս կերպ կարող ենք մեր պայքարը շարունակել». Հակոբ Հակոբյան
847Երեկ, 17:12«Պատրոն Դավոն» կալանավորվել է
794Երեկ, 17:00«Երեխուս շիրմին կպցնելու եմ՝ նիկոլականների մուտքն արգելվում է». զոհվածի հայր (տեսանյութ)
708Երեկ, 16:42