Տարօրինակ հանգամանքներում մահացել է ևս մեկ ռուս գործարար
![]() Արևմտյան ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Forex Club-ի հիմնադիր Վյաչեսլավ Տարանի մահվան տարօրինակ հանգամանքները, ով ուրբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին, մահացել է ուղղաթիռի կործանումից Ֆրանսիայի Վիլֆրանշ-սյուր-Մեր կոմունայի մոտ՝ Լոզանից Մոնակո ճանապարհին: Այդ մասին գրում է Forbes-ը։ The Sun-ի բրիտանական հրատարակությունը, առանց որևէ ապացույց ներկայացնելու, պնդում է, որ Տարանը կապված է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության հետ և ներգրավված է եղել կրիպտո փոխանակման միջոցով փողերի լվացման մեջ: Forbes-ը հիշեցնում է, որ Վյաչեսլավ Տարանը վերջին տասը տարիներին ապրել է Մոնակոյում, ուներ այս երկրի անձնագիր։ Նրա այրին՝ Օլգան հրատարակում է Hello Monaco ամսագիրը։ Գործարարը երեք երեխա ունի։ Տարան Libertex Group-ի համահիմնադիրն էր, որն առաջարկում է տարբեր ակտիվների առցանց առևտուր՝ ապրանքներից մինչև սովորական արժույթներ և կրիպտոարժույթներ: Նա նաև եղել է Շվեյցարիայի Լոզանում գտնվող YouHodler SA-ի տնօրենների խորհրդի անդամ, որտեղից թռիչք է կատարել ուրբաթ օրը: Հիշեցնենք, որ 2022 թվականի սկզբից առեղծվածային հանգամանքներում մահացել են մի քանի խոշոր գործարարներ, որոնք հիմնականում առնչություն ունեն Ռուսաստանում նավթի և գազի բիզնեսի հետ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
