Ուկրաինան չպետք է պատրանքներ փայփայի Ղրիմի հետ կապված. #TheAmericanConservative
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա արևմտյան դաշնակիցները պետք է դադարեն ասել, որ Ղրիմը կվերադառնա Կիևի վերահսկողությանը։ Այս մասին իր հոդվածում ասել է The American Conservative-ի ավագ խմբագիր Ռոդ Դրեհերը։ «Իմ ընկերը կարծում է, որ հակամարտությունը չպետք է ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը ամբողջությամբ հետ չի շպրտվել իր նախկին սահմանները, և Ուկրաինան չի վերադարձրել Ղրիմը։ Ես նրան ասացի, որ դա լիովին անիրատեսական է, որ սա հավերժական էսկալացիայի բաղադրատոմս է»,- նշել է հեղինակը։ Նա իրավիճակը համեմատել է Իրաքի հակամարտության հետ։ Նրա խոսքով, պետությունները չլսեցին պատերազմի մասին զգուշացնողներին, քանի որ «մեծ վախ ու ատելություն կար թշնամու նկատմամբ»։ Եվ դրա պատճառով ԱՄՆ-ը և՛ իրեն, և՛ Իրաքին տարավ աղետի: Նա կարծում է, որ Ղրիմն Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնելու պատրանքների փոխարեն Զելենսկին և ԵՄ-ն պետք է ձգտեն խաղաղ կարգավորման, քանի դեռ ճգնաժամը չի կործանել Եվրոպան։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
