Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՔՊ՝ 17.5%, «Հայաստան»՝ 4.5%, «Պատիվ ունեմ»՝ 2.2%. հարցվածների 47.4%-ը ոչ մեկի օգտին չի ուզում քվեարկել

575
Երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ., 14:36
ՔՊ՝ 17.5%, «Հայաստան»՝ 4.5%, «Պատիվ ունեմ»՝ 2.2%. հարցվածների 47.4%-ը ոչ մեկի օգտին չի ուզում քվեարկել

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Եթե առաջիկա կիրակի լինեին խորհրդարանակն ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք», հարցման արդյունքները.

«ՔՊ» կուսակցություն - 17․5 տոկոս,

«Հայաստան» դաշինք - 4․5 տոկոս,

«Պատիվ ունեմ» դաշինք - 2․2 տոկոս,

«Հանրապետություն» կուսակցություն - 1․4,

«Բարգավաճ Հայաստան» - 1․3 տոկոս,

«Հանրային ձայն» կուսակցություն - 1 տոկոս,

«Արդար Հայաստան» կուսակցություն - 0․4,

«Ազգային դեմոկրատական բևեռ» - 0․3,

«ՀԱԿ» կուսակցություն - 0․3 տոկոս

Ոչ մեկի/ չեմ քվեարկի - 47․4 տոկոս,

Դժվարանում եմ պատասխանել - 14․1,

Հրաժարվում եմ պատասխանել - 7․8։

«Սա ցույց է տալիս, որ քաղաքական դաշտում առկա է բավական մեծ վակուում։ Եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինեին, կհաղթեր «Ոչ ոքի» կուսակցությունը»,- նկատել է Արամ Նավասարդյանը։

ՔՊ՝ 17.5%, «Հայաստան»՝ 4.5%, «Պատիվ ունեմ»՝ 2.2%. հարցվածների 47.4%-ը ոչ մեկի օգտին չի ուզում քվեարկել