Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պարեկների վայրագության ու անչափահասի ծեծի դեպքով հայտնե՞լ է կարծիք». Սյուզի Բադոյան

339
Երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ., 11:54
«Պարեկների վայրագության ու անչափահասի ծեծի դեպքով հայտնե՞լ է կարծիք». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջքում գրել է. «Ի դեպ, Վանաձորից է ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ Արթուր Սաքունցը:
Այս ԱՐԴԱՐՄԻՏ պարոնը Վանաձորում պարեկների վայրագության ու անչափահասի ծեծի դեպքով հայտնե՞լ է կարծիք կամ բողոք գրե՞լ է, ինչպես որ դա ջանասիրաբար արեց իմ դեմ՝ ԵՄ դեսպանի սյունիքյան ճաշի լուսանկարը հրապարակելուս համար:
Ոստիկանական բռնությունների միջադեպին ՔՊ-ական երբեմնի բուսապաշտպաններն էլ չեն անդրադարձել, թքած ունեն, կամ էլ վախում են իրենց կուռքի ավտոշարասյան պատճառով ծեծի միջադեպին գնահատական տան, հետո ինչ, որ կատարվածը ոտից գլուխ ապօրինություն է ու լկտիություն...
Սա հոմ հանքի դեմ արշավ չի, որ գրանտ կպնի»:

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան