Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ՝ Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակից

1010
Երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ., 20:54
Մանրամասներ՝ Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակից

Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների վիրավորումները թեթև են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ըստ Ստեփանյանի՝ իրավիճակը հանգիստ է, քաղաքացիական օբյեկտների թիրախավորման մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։