Վեճ, ծեծկռտուք, դանակահարություն Նոր գեղիում. կան ձերբակալվածներ
![]() Նոյեմբերի 25-ին, ժամը 21.13-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, ձախ ակնակապճի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ դանակահարվել է: Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը Նոր գեղի գյուղում վիճաբանել է Արգել գյուղի 27-ամյա մի բնակչի հետ: Վեճն այնուհետև վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ երիտասարդի 23-ամյա եղբայրը դանակահարել էր 41-ամյա տղամարդուն: Ժամը 23.18-ին «Նաիրիի» բժշկական կենտրոնից է ահազանգ է ստացվել. գլխի պատռված վերքով բուժօգնության էր դիմել մայրաքաղաքի 27-ամյա մի բնակիչ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոր Գեղի գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ նրան մահակով մի քանի անգամ խփել էր «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 41-ամյա տղամարդը: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կան ձերբակալվածներ: |
Էրզրումում երկրաշարժ է տեղի ունեցել
265Երեկ, 23:48Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 10000-ի
276Երեկ, 21:00Իսրայելում երկրաշարժ է տեղի ունեցել
406Երեկ, 20:30Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը
338Երեկ, 19:18Երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և ասել, թե սառույցի վրա ընկել է
298Երեկ, 18:54Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
196Երեկ, 12:18