Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Պուտինը հայտարարել է միջազգային առևտրի ճգնաժամի մասին

1514
Երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ., 16:06
Պուտինը հայտարարել է միջազգային առևտրի ճգնաժամի մասին

Միջազգային առևտուրը ճգնաժամի մեջ է, Ռուսաստանը վերակողմնորոշում է իր տնտեսությունը դեպի նոր շուկաներ, այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով միջտարածաշրջանային համագործակցության համաժողովի ժամանակ, գրում է РИА Новости-ն:

«Այս նկատառումով Ռուսաստանը լայնածավալ միջոցառումներ է իրականացնում արտահանման-ներմուծման գործառնությունները նոր շուկաներ վերակողմնորոշելու համար, աշխատանքներ են տարվում նաև Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ մագիստրալային միջանցքների կահավորման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- նշել է նա։