Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ոչ ոք չի կարող խանգարել Թուրքիային». Էրդողան

894
Կիրակի, 27 նոյեմբերի, 2022 թ., 23:30
«Ոչ ոք չի կարող խանգարել Թուրքիային». Էրդողան

Ոչ ոք չի կարող խանգարել Թուրքիային իրացնել սեփական անվտանգությունն ապահովելու իր իրավունքը։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով թուրքական բանակի վերջին գործողությունները Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, փոխանցում է Anadolu-ն։

«Թուրքիան իրավունք ունի ցանկացած գործողություն անելու այն տարածքներում, որոնք նա նշանակել է իր սահմաններից դուրս և ներս՝ իր անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։