Խոշոր ապրանքանիշերը հրաժարվել են Twitter-ում գովազդից՝ Մասքի որոշումների պատճառով
![]() Համաշխարհային շատ խոշոր ապրանքանիշերը ժամանակավորապես հրաժարվել են գովազդ տեղադրել Twitter սոցիալական ցանցում։ Պատճառը ձեռնարկատեր Իլոն Մասքի «քաոսային մոտեցումն է» ընկերության ղեկավարման գործին: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակում է Financial Times-ը՝ խոշորագույն գովազդային գործակալությունների ներկայացուցիչներին հղումով։ Հրապարակման զրուցակիցը Big Four հոլդինգից (ներառյալ Ամերիկյան միջհանրային ընկերությունների խումբը, Omnicom Group-ը, ֆրանսիական Publicis Groupe-ը և բրիտանական WPP-ն) ասել է, որ նախկինում Twitter-ում նման մասշտաբով ոչինչ տեղի չի ունեցել։ Ստեղծված իրավիճակը նա որակելէ որպես «խռովություն» ընկերությունում։ WPP-ն հասկացրել է, որ ներկայում մեծ ռիսկեր է տեսնում Twitter-ի գովազդներում ներդրումներ կատարելիս: Մասքի նախաձեռնած կրճատումների ֆոնին ավելի դժվար է դարձել սոցցանցի աշխատակիցների հետ հետադարձ կապ հաստատելը, որն անհրաժեշտ է տեղադրված գովազդի արդյունավետությունը գնահատելու համար։ Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ձեռնարկատերը մտածում է Twitter-ում աշխատողների նոր կրճատումների մասին։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, սոցցանցի սեփականատերը պատրաստվում էր շարունակել աշխատակիցներին հեռացնել վաճառքից և փոխկապակցված ծրագրերից։ Գործակալության տվյալներով՝ ինտենսիվ աշխատանքի մասին Մասքի վերջնագիրը մերժվել է մարքեթինգի և վաճառքի բաժնի ղեկավար Ռոբին Ուիլերի և մասնաճյուղային ծրագրերի ղեկավար Մեգգի Սանևիկի կողմից, որից հետո նրանք հեռացվել են աշխատանքից։ Իլոն Մասքը գնել է սոցցանցի բաժնետոմսերը 44 միլիարդ դոլարով։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
