Չինաստանում բողոքի հակակորոնավիրուսային ցույցերը վերաճել են հակակառավարական ցույցերի
![]() Չինաստանում ակտիվացել են բողոքի ցույցերը. ընդդեմ կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական միջոցառումների մեկնարկած ցույցերն արդեն վերաճել են քաղաքական հակակառավարական կցույցերի: BBC-ն հայտնում է, որ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Շանհայի փողոցներ։ Չինաստանի ամենամեծ քաղաքում և երկրի արևելքում գտնվող համաշխարհային ֆինանսական կենտրոնում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մարդիկ բացահայտ բղավում էին «Սի Ցզինպին, հեռացիր» «Կոմունիստական կուսակցություն, հեռացիր» կարգախոսները։ Նման կարգախոսներն անսովոր են Չինաստանի համար, նշում է բրիտանական հրատարակությունը։ Բողոքի ցույցեր են նաև Պեկինի և Նանջինգի համալսարաններում։ Մայրաքաղաքի Ցինխուա համալսարանում նման ցույցերից մեկին մասնակցել են հարյուրավոր մարդիկ։ Ցուցարարները կրում էին դատարկ թղթեր՝ չինական գրաքննության դեմ դիմադրության նոր խորհրդանիշ, և վանկարկում էին ազատության և ժողովրդավարության աջակցության կարգախոսներ: BBC-ն նշում է, որ միլիոնավոր մարդիկ հոգնել են տեղաշարժի երեք տարվա սահմանափակումներից և ամենօրյա կորոնավիրուսային ստուգումներից։ Զայրույթը պատել է Չինաստանի բոլոր շրջանները՝ միավորելով հասարակության բոլոր շերտերին, ներառյալ երիտասարդ համալսարանականներին, գործարանների աշխատողներին և հասարակ քաղաքացիներին: Ոմանք բողոքի ակցիա են անցկացրել չինական դրոշներով և երգել ազգային օրհներգը, որի խոսքերը հեղափոխական իդեալներ են քարոզում և ժողովրդին «ոտքի կանգնելու» կոչ են անում։ 31 նահանգների իշխանությունները, որոնց տարածքում կան մի քանի հսկայական մետրոպոլիաներ, հայտնում են Չինաստանում կորոնավիրուսի բռնկման մասին։ Դրանց թվում են մայրաքաղաք Պեկինը (ավելի քան 22 մլն բնակիչ), Գուանչժոուն՝ խոշոր առևտրային քաղաքը երկրի հարավում (18,5 մլն)։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
