Ինչ գործով է հարցաքննության հրավիրվել Աննա Մկրտչյանը․ ՔԿ-ն պարզաբանում է
![]() Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ելնելով կուսակցական շահերից, ակնհակտորեն փորձելով անլրջացնել կոնկրետ քրեական վարույթը և դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողությունները և խեղաթյուրելով փաստերը, ապատեղեկատվություն է տարածել պատգամավոր Աննա Մկրտչյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ։ Փորձ է արվել ստեղծել տպավորություն, թե հարցաքննության հրավիրման պատճառը և ընդհանուր առմամբ քրեական վարույթի էությունը «պատգամավորի ծննդյան վկայականում ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ գրելն է, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվան»: Նման պարզունակ «բացահայտումը», սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի։ Ակնհայտ խեղաթյուրումները հատուկ հայտարարության առարկա դարձնող քաղաքական ուժին հորդորում ենք ձեռնպահ մնալ նման եղանակով ՀՀ քննչական կոմիտեի, պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելու անհաջող և անլուրջ փորձերից։ Միաժամանակ քաղաքական շահագրգռություններով հրապարակվող նման տեքստերն ազատորեն տիրաժավորող անհատներից ու օգտատերերից ակնկալում ենք չտրվել նման հնարքներին և տարատեսակ մեկնաբանություններ անելուց առաջ առնվազն ծանոթանալ նաև պաշտոնական տեղեկատվությանը։ ՀՀ քննչական կոմիտե |
Ստեփանակերտի գազալցակայանները ժամը 00։00-08։00-ը կվերսկսեն իրենց աշխատանքը
88Երեկ, 20:54Դադարեցվել է Փարաքար համայնքում գործող «Ֆլեշ» բենզալցակայանների գործունեությունը
115Երեկ, 20:24«Պետք է միասնականություն, հակառակ դեպքում՝ կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև»․ ԱՀ նախագահ
122Երեկ, 20:18Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը
105Երեկ, 20:06«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում առանց լիցենզիայի տաքսի ծառայություն մատուցողներին կտուգանեն
110Երեկ, 19:48Վրաստանում ուժի մեջ է մտել ՀՀ-ի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը
117Երեկ, 19:18