ՄԻՊ-ը Լոռու մարզում պարեկների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած դեպքի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից
![]() Երեկ Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որի արդյունքում, ըստ որոշ հրապարակումների՝ քաղաքացիներին հասցվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և կիրառվել է արցունքաբեր գազ, Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից, որի համաձայն՝ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՄԻՊ ներկայացուցիչներին ոստիկանությունից նաև բանավոր հավաստիացվել է, որ դեպքի կապակցությամբ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։ Պաշտպանը հաջորդիվ քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջելու նաև քրեական հետապնդման մարմիններից և իր ուշադրության կենտրոնում է պահելու քրեական վարույթի ընթացքը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման նպատակով։ |
«Թե ի՞նչ են ցանկանում բռնագանձել մահացած Արամ Սիմոնյանից, անհայտ է». Կարեն Հեքիմյան
4418:06Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում
6017:42Հունաստանի հանրային ռադիոն անդրադարձել է Արցախի շրջափակմանը
7116:42Համացանցը ծաղրում է Արզաքանցյանի մարմնամարզությունը (տեսանյութ)
9915:48«Գուրգեն Արսենյանի երեկվա հայտարարությունն անբարո է». Ժաննա Ալեքսանյան
10515:18Համացանցի հումորային արձագանքը (լուսանկար)
12115:00