Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 04 փետրվարի, 2023 թ.

«ՀՅԴ-ն շարունակում է պահպանել աշխարհի խոշորագույն կուսակցությունում փոխնախագահի պաշտոնը»․ Ի․ Սաղաթելյան

497
Շաբաթ, 26 նոյեմբերի, 2022 թ., 19:48
«ՀՅԴ-ն շարունակում է պահպանել աշխարհի խոշորագույն կուսակցությունում փոխնախագահի պաշտոնը»․ Ի․ Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

  • ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի կողմից, վերընտրվեց որպես կազմակերպության փոխնախագահ։
    ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պահպանել աշխարհի խոշորագույն կուսակցությունում փոխնախագահի պաշտոնը։
  • ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել Մադրիդում՝ Սոցինտերնի նստաշրջանին:
    «...Ինձ համար մեծ պատիվ է, որ այսօր ելույթ եմ ունենում այս ամբիոնից՝ կանգնելով արդարության համար պայքարող մեծաթիվ հեղափոխականների տեղում, որոնց շարքում է եղել իմ կուսակից ընկեր, իմ համերկրացի Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը՝ Նիկոլ Դումանը, ով 1910թ. ՀՅԴ կողմից մասնակցել է երկրորդ ինտերնացիոնալի Կոպենհագենի համագումարին: Այդ ժամանակ նաև իմ հայրենակիցները պայքարում էին իրենց հայրենիքում բնականոն կյանք ապահովելու համար...»:
  • Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը:
  • Աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստմյանը:
  • Վարշավայում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին է մասնակցում և Հայաստանի ու Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների մասին է բարձրաձայնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:
  • ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը Սիրիայում է՝ համայնքի խնդիրներով:
  • ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը նախորդ շաբաթ կարևոր հանդիպումներ ունեցավ Բրյուսելում և եվրոպական այլ մայրաքաղաքներում:
    Ես նախորդ շաբաթ Կիպրոսում էի,այնուհետև Լիբանանում, իսկ այս պահին գտնվում եմ Ֆրանսիայում, որտեղ ՀՅԴ 132 ամյակի ձեռնարկին մասնակցելուց բացի նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյանների հետ, որոնց առանցքում ևս Հայաստանի և Արցախի իրական խնդիրներն են:
    Դաշնակցության արևը մայր չի մտնում, հայրենիքի համար պայքարը բոլոր ուղղություններով պետք է շարունակել և՛ երկրի ներսում և՛ արտաքին ճակատում:
Աղբյուրը`   Իշխան Սաղաթելյան