«Ի՜նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, քանի ցեղասպանները չեն դատապարտվել»․ Ն․ Դիլբարյան
![]() Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «1988 թ. նոյեմբերին ադրբեջանական հրոսակները պետական-քաղաքական աջակցությամբ, ոստիկանական-կուսակցական կազմակերպմամբ Գանձակի հայության ջարդերը սկսեցին՝ բնիկ հայկական տարածքներում էթնիկ զտումների ազեր-թուրքական քաղաքականությունն իրականացնելու ցեղասպանական ծրագիրը վերստին գործի դրվեց: «Կանայք հանուն հայոց հայրենիքի» շարժումն այսօր Գանձակի ցեղասպանական ջարդերի զոհերի ոգեկոչման օրը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի խաչքարերի երրորդությանը՝ ի խոնարհում Գանձակի, Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհ դարձած հայության: Համոզված ենք, որ այսօր առավել քան կարևոր է աշխարհին հիշեցնել, որ ազեր-թուրքական ցեղասպանական քաղաքականությունը երբեք չի դադարել, այսօր էլ այդ նույնը կատարվում է Արցախում, բռնազավթվում են հայկական տարածքները, ոչնչացվում և տեղահանվում է հայ բնակչությունը: Այսօր արդեն ոչ միայն Գանձակում, Բաքվում, Շահումյանում, Գետաշենում, այլև Հադրութում և Շուշիում, Բերձորում և Սուսում, Արիավանում հայեր չեն ապրում՝ թիրախում մյուս հայկական բանկավայրեն են: Ի՜նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսք գնում, քանի ցեղասպանները չեն դատապարտվել և պատժամիջոցների ենթարկվել, ոչ մի խաղաղություն տարածաշրջանում չի հաստատվի»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |
«Գուգոʹ, 5000-ը 3 մլն-ի մեջ չէի՞ն, խի՞ տարաք՝ կոտորեցիք». զոհվածի հայր (տեսանյութ)
714:37«Ավգյան ախոռները մինչև հիմա մաքրում ենք». ՔՊ-ական պատգամավոր
1414:30«Ո՞վ եք, արա՛, դուք». Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
3314:00«Նշաձող իջեցնելու մասին խոսող վարչապետն ասում էր՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է». Վարդան Պողոսյան
3913:42«Շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե՝ 12». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6513:24Բելառուսի երկնքում ռուսական ավիացիա է բարձրացվել. Ուկրաինայում օդային տագնապ է
6513:18