Լիճք գյուղի մոտ բախվել են BMW-ն ու Volkswagen Golf-ը. կան զոհեր և վիրավորներ
![]() Նոյեմբերի 26-ին, ժամը 01:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, բախվել են «BMW» (վարորդ՝ Վ. Դ., ծնված 2003թ.) և «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1991թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս. Ա-ն (ծնված 1997թ.) տեղի ուժերով դուրս են բերվել «BMW» մակնիշի ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Վ-ի (ծնված 1989թ.), իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից՝ վարորդի, ուղևոր Ս. Ժ-ի (ծնված 1993թ.) և անձը չպարզված քաղաքացու դիերը։ ![]() ![]() |
Էրզրումում երկրաշարժ է տեղի ունեցել
265Երեկ, 23:48Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 10000-ի
276Երեկ, 21:00Իսրայելում երկրաշարժ է տեղի ունեցել
406Երեկ, 20:30Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը
338Երեկ, 19:18Երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և ասել, թե սառույցի վրա ընկել է
298Երեկ, 18:54Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
196Երեկ, 12:18