Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.

««Տղա» կանչելը որպես քաղաքականություն»․ Ավետիք Իշխանյան

346
Ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ., 21:54
««Տղա» կանչելը որպես քաղաքականություն»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ ««ՏՂԱ» ԿԱՆՉԵԼԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մանկության, պատանեկության տարիներին հաճախակի էին բակային, փողոցային, թաղային կռիվները։ Կռիվներից հետո, տեղի էին ունենում «ռազբիրատներ», որոնց արդյունքում որոշակի ժամանակահատված հակամարտող կողմերի մեջ տիրում էր զինադադար։ Բոլոր բակերում կային նաև, այսպես կոչված լակոտներ, որոնք կռվի բռնվելու դեպքում, «տղա» էին կանչում։ Եվ հրավիրված «տղա» հեղինակությունը և բոլոր կողմերը զզվանքով էին նայում լակոտին, որը ինքնուրույն, կամ ընկերների օգնությամբ չէր լուծում իր հարցերը, քանի որ թուլամորթ էր և ընկերներ չուներ։
Ինչո՞ւ հիշեցի այս ամենը։ Պարզվում է Բրյուսելում նախատեսված Հայաստանի վարչապետ-բռնապետիկի և Ադրբեջանի նախագահ-բռնապետի հանդիպմանը, վարչապետ կոչեցյալը «տղա» է կանչել, հանձին Էմանուել Մակրոնի։ Այսպես է լինում, երբ չունես ընկերներ, դաշնակիցներ, արհամարհված ես բոլորի կողմից, բոլորը քեզ զզվանքով են նայում, ստիպված «տղա» ես կանչում․․․էն էլ ո՞ւմ․․․հի, հի, հի․․․»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան