Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.

«Ավստրալիայում կներկայացնեմ ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքները»․ Արման Թաթոյան

332
Ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ., 23:30
«Ավստրալիայում կներկայացնեմ ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքները»․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է. «Որպես Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of Australia) կազմակերպած Շահերի պաշտպանության շաբաթվա գլխավոր հյուր՝ 2022 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը նախատեսված միջոցառումների ժամանակ կներկայացնեմ ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքները, հայատյաց պետական քաղաքականության ապացույցները, Հայաստանում ադրբեջանական անօրինական տեղայակումներն ու ներխուժումները, արցախահայության ինքնորոշման իրավունքի հիմքերը և այլն:

Կներկայացնեմ նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation գործունեությունը։

Այցը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) հրավերով։

Այցը կամփոփվի Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարեկան գալա միջոցառմամբ, որի ժամանակ հանդես կգամ հիմնական ելույթով։

Միջոցառմանը կմասնակցեն Ավստրալիայի նահանգային և դաշնային խորհրդարանականներ, Ավստրալիայի հասարակական կյանքի պատվավոր անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք։

Առանձին հանդիպում է նախատեսվում նաև ավստրալահայ համայնքի հետ մի շարք քաղաքներում, որի ժամանակ ևս կներկայացնեմ ադրբեջանական անօրինական տեղայակումների ու ներխուժումների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակն ու Հիմնադրամի գործունեությունը։

Մանրամասները՝ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի էջում»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան