Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վթար Արագածոտնի մարզում. կան տուժածներ և զոհ

554
Ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ., 20:48
Վթար Արագածոտնի մարզում. կան տուժածներ և զոհ

Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ և զոհ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ահազանգը ստացվել է ժամը 18։12-ին։

Ըստ նախնական տվյալների՝ կա 1 զոհ և 3 տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։