Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ.

Գեղարքունիքում մայրը 28 օրական աղջնակին հայտնաբերել է մահացած

401
Ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ., 16:18
Գեղարքունիքում մայրը 28 օրական աղջնակին հայտնաբերել է մահացած

Նոյեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։50-ի սահմաններում «Սևան» բժկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 05։50-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը 28 օրական Ս․ Է-ն է։ Ոստիկանություն հրավիրված երեխայի 22-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում ինքը երեխային կերակրել է, ապա պառկեցրել օրորոցում։ Ու 2 րոպե անց տեսել է, որ երեխան անշարժ է, բերանից փրփուր է գալիս, ու պարզել է, որ երեխան մահացել է։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։