Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ է նախապայման դրել Փաշինյանը». Սուրեն Սուրենյանց

744
Ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ., 13:42
«Ինչո՞ւ է նախապայման դրել Փաշինյանը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա, այս մասին այսօր հայտարարել է Իլհամ Ալիևը:
«Հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը:
Ինչո՞ւ է, որպես կանոն, նախապայմաններից խուսափող Փաշինյանը նման պնդում արել, արդյո՞ք Մակրոնի ներկայությունն ինչ-որ էական բան էր փոխելու, թե՞ Մակրոնի գործոնն ընդամենը պատրվակ է ու պաշտոնական Երևանը որոշել է այլևս ապավինել միայն ռուսական միջնորդությանը:
Արդյո՞ք Երևանում չկա մտավախություն, որ Բաքուն բանակցություններից հրաժարումը օգտագործելու է որպես պատրվակ՝ Հայաստանին ապակառուցողական ներկայացնելու և նոր էսկալացիա սանձազերծելու համար»: