Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանը, մինչև վարչապետ դառնալը, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ հայտարարության նախագծի համահեղինակ էր»․ Էդգար Ղազարյան

565
Ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ., 11:00
«Փաշինյանը, մինչև վարչապետ դառնալը, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ հայտարարության նախագծի համահեղինակ էր»․ Էդգար Ղազարյան

«Փաշինյանի վարած քաղաքականությունից ոչ ոք ոչինչ չի հասկանում, և այդ մասին նաև հայտարարել է Ալիևը՝ ասելով, որ պաշտոնական Երևանից լսվող իրարամերժ տեղեկությունների պատճառով իրենք չեն կարողանում պատկերացում կազմել ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ: Իսկապես դժվար է հասկանալ մի մարդու, որը միաժամանակ համաձայն է և՛ Ադրբեջանի, և՛ Վաշինգթոնի, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի, և՛ Թեհրանի ներկայացրած առաջարկներին»,- այսպիսի կարծիք է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ 168TV-ի եթերում։

Խոսելով նոեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին՝ Ղազարյանը նկատել է․ «Նորություն չէ, որ այս իշխանությունները վաղուց են ուզում, որ ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից: Ավելին, Փաշինյանը մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը, որպես «Ելք» խմբակցության ղեկավար, համահեղինակել էր ԱԺ հայտարարության նախագիծ, որը նախատեսում էր, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից»։

«Փաշինյանը, մինչև վարչապետ դառնալը, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ հայտարարության նախագծի համահեղինակ էր»․ Էդգար Ղազարյան