Մոսկվան և Կիևը փոխանակել են ռազմագերիներին՝ 50-ը 50-ի դիմաց սկզբունքով
![]() Մոսկվան և Կիևը կրկին փոխանակել են ռազմագերիներին. երկու կողմից տուն է վերադարձել 50 մարդ. Ուկրաինական կողմից այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, ռուսական կողմից՝ ՌԴ ՊՆ-ն: Երմակը հայտնել է, որ Ուկրաինան հայրենիք է վերադարձրել 20 ազգային գվարդիական, Ուկրաինայի զինված ուժերի 10 զինծառայող, 12 ծովային հետևակային, 6 սահմանապահ և տարածքային պաշտպանության 2 մարտիկ։ Նրանց թվում են Մարիուպոլի 19 պաշտպաններ, որոնցից 12-ը գերեվարվել են Ազովստալից, ինչպես նաև 15 բանտարկյալներ Չեռնոբիլի ատոմակայանից և 7 գերի՝ Զմեյնի կղզուց։ Մեկ օր առաջ Ուկրաինան և Ռուսաստանը կրկին գերիների փոխանակում էին անցկացրել։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել էր, որ Ուկրաինա է վերադարձել 36 մարդ՝ 1 քաղաքացիական և 35 զինվորական։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է 35 ռուս զինծառայողների վերադարձի մասին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
