Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.

«Բոլոր ազգերն առաջնորդվում են իրենց շահերով, իսկ հայերը՝ իրենց քաղաքական տխմարությամբ». Կիվիրյան

164
Հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ., 23:06
«Բոլոր ազգերն առաջնորդվում են իրենց շահերով, իսկ հայերը՝ իրենց քաղաքական տխմարությամբ». Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Այն որ Իրանի ադրբեջանցիները պաշտպանում և օժանդակում են այդ երկրում հակաիշխանական ակցիաներին, լիովին հասկանալի է՝ իրենք այդ երկրում մի երեսուն միլիոն են, ու եթե այդ երկիրը փլուզվի, ապա իրենց մոտ հավանաբար կհաջողվի, մի մեծ կտոր պոկելով, անկախանալ։ Բայց այս նույն պարագայում ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, երբ Իրանում հակաիշխանական ակցիաները, որոնց հաջողության դեպքում հանգեցնելու են այդ երկրի փլուզման, պաշտպանվում են հայության որոշ հատված որի կողմից, այդ թվում այն մարդկանց, ում բարեկամները ապրում են Իրանում։ Ասենք ի՞նչ եք ստանալու, եթե այդ երկիրը փլուզվի՝ լավագույն դեպքում հասցնելու եք ճողոպրել Իրանից, իսկ եթե դա չհաջողվի, ապա մնալու եք այդ երկրի փլատակների տակ, կամ բնաջնջվելու եք քաղաքացիական պատերազմում, կամ կլանվեք թյուրքական աշխարհի կողմից։ Ընդ որում, այդ պարագայում ակնհայտորեն Հայաստանից էլ բան չի մնա։ Մի՞թե կարելի է այս կարգի անուղեղ ու խելապակաս լինել ու համառորեն դասեր չքաղել անցյալից՝ մի անգամ հայությունը լծվել էր Օսմանյան կայսրությունը փլուզելու գործին, երիտթուրքերի հետ միասին այդ երկրում հեղափոխություն էր անում՝ արդյունքում երիտթուրքերն այդ երկրում եկան իշխանության, իսկ հայերը զանգվածաբար բնաջնջվեցին Դեր Զորում: Նայում ես, բոլոր ազգերը առաջնորդվում են իրենց շահերով, իսկ հայերը մշտապես իրենց քաղաքական տխմարությամբ, ու հետո էլ զարմանում են, թե ինչի ա ճակատագիրը այդքան դաժան պատժում։ Ախր չի կարելի ամեն անգամ զբաղվել, մեղմ ասած, էշությամբ, ու մտածել, թե այ այս մի անգամն արդյունքն այլը կլինի»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան