Թուրքիան հրթիռներ է մատակարարել Ուկրաինային ավելի վաղ, քան ամերիկյան HIMARS-ները տեղ կհասնեին
![]() Օրեր առաջ լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ ուկրաինական բանակը Թուրքիայից ստացել է զենքի խմբաքանակ, մասնավորապես՝ TRLG-230 և Sungur IIR հրթիռներ։ Israel Defense-ը գրում է, որ Թուրքիան Ուկրաինային է մատակարարել մի քանի տասնյակ գերճշգրիտ լազերային կառավարվող TRLG-230 հրթիռներ, որոնք արտադրվել են Թուրքիայի Roketstan գործարաններում և նախատեսված են 20-70 կիլոմետր հեռավորության վրա թիրախները խոցելու համար։ Հրատարակությունը նշում է, որ այդ հրթիռների ճշգրտությունը ձեռք է բերվում GPS նավիգացիոն համակարգի և լազերային ուղղորդման համատեղ օգտագործման միջոցով։ Առնվազն 50 լազերային կառավարվող հրթիռ է մատակարարվել Ուկրաինային։ Ըստ ORYX բլոգի, առաքվել է մոտ 200 հրթիռ: Օպերատիվ տեսանկյունից այս երկու հրթիռները կարող են միավորվել մարտի դաշտում, մինչդեռ մեկի օգտագործմամբ հնարավոր է շտկել մյուսի թռիչքը՝ բարձրացնելով կիրառման արդյունավետությունը, նշում է իսրայելական հրատարակությունը։ Israel Defense-ը նշում է, որ ամենահետաքրքիրն այն է, որ Թուրքիան դարձել է առաջին երկիրը, որն Ուկրաինային այս տեսակի զենք է մատակարարել նույնիսկ ամերիկյան HIMARS հրթիռներից առաջ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
