Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ.

Լուկաշենկոն գիշերել է Ծառուկյանի առանձնատանը

133
Հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ., 15:30
Լուկաշենկոն գիշերել է Ծառուկյանի առանձնատանը

Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Լուկաշենկոյին նախ դիմավորել է «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղեկցել գագաթնաժողովին:

Մինչ մնացյալ հյուրերն՝ այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գիշերել են հյուրանոցում, Լուկաշենկոյին շտապել է իր առանձնատանը հյուրընկալել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ Ծառուկյանը Լուկաշենկոյին իր առանձնատանը հյուրընկալելու համար պատրաստվել է շատ երկար և մանրակրկիտ: Ողջ առանձնատունը հսկել են Ծառուկյանի թիկնապահները, որոնք Լուկաշենկոյին դիմավորել են հատուկ՝ սև-սպիտակ հանդերձանքով: