Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.

Հայկական եռագույնը՝ Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա

115
Հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ., 13:00
Հայկական եռագույնը՝ Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա

«Հայաստանը Եվրոպայի խորհրդում» ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Այսօրվանից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը՝ ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ։
Նոյեմբերի 24-ին դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը, քաղաքային խորհրդի անդամ, Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձևի հեղինակ Պիեռ Յակուբովիչը և այլ հրավիրյալներ։
Խորհրդանշական այս քայլը նախատեսված էր Ստրասբուրգի քաղաքային խորհուրդի կողմից նոյեմբերի 7-ին միաձայն ընդունված բանաձևով, որը հստակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի վրա, կոչ անում խաղաղության հաստատման և նախատեսում աջակցություն բարեկամ Հայաստանին։

Հայկական եռագույնը՝ Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա
Հայկական եռագույնը՝ Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա