Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.

«Ո՞վ ԱԱԾ-ից գողացավ Մարտի 1-ի հետ կապված որոշ փաստաթղթեր»․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

117
Հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ., 12:54
«Ո՞վ ԱԱԾ-ից գողացավ Մարտի 1-ի հետ կապված որոշ փաստաթղթեր»․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

«Ինչ վերաբերում է գործակալական ցանցերի հնարավոր բացահայտմանը, ես մեծ հույս ունեմ, որ մի մեծ գործակալական ցանց, այնուամենայնիվ, կբացահայտվի, բայց ցավս այն է, որ, ենթադրաբար, այդ գործակալական ցանցը ՀՀ հատուկ ծառայությունների հետ չի, որ աշխատում է, ու հետևաբար, այդ ցանցի անունները ՀՀ հատուկ ծառայություններում չի, որ գրված են։ Ես հույս ունեմ, որ մի ուրիշ երկրի՝ տարիներ հետո գաղտնազերծման ժամանակ, ամեն դեպքում, այդ անունները երևան կգան։ Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ թե ի՞նչ միֆական բաներ են ոչնչացվում, ես կառաջարկեմ, որ մենք գանք ու հանգենք այն պատասխանին, թե, վերջիվեջո, հեղափոխության հասունացման ու վերջնականացման փուլում, ո՞վ, այնուամենայնիվ, ձեզնից կամ ձեր կոալիցիոն գործընկերներից ԱԱԾ-ից գողացավ մարտի 1-ի հետ կապված որոշ փաստաթղթեր»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ ԱԱԾ արխիվից փաստաթղթերի ոչնչացման հնարավորություն տալու օրենքի նախագծի քննարկման ժամանակ: