Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Կարո՞ղ է մի օր ԱԱԾ պետը ոչնչացնի, օրինակ, «ալֆայի» համագործակցությունը ԱԱԾ-ի հետ վկայող փաստաթղթերը»․ Գեղամ Մանուկյան

164
Հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ., 12:18
«Կարո՞ղ է մի օր ԱԱԾ պետը ոչնչացնի, օրինակ, «ալֆայի» համագործակցությունը ԱԱԾ-ի հետ վկայող փաստաթղթերը»․ Գեղամ Մանուկյան

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԱԱԾ-ի տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ներկայացրեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ընդունելու մասին» հարցը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց․ «Բայց մի դրույթ ձեր խոսքի մեջ ընդհանրապես չկար․ ինչի՞ համար է այս փոփոխությունը։ Գործող օրենքով սահմանվում է, որ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց տվյալները, փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման՝ լիազորված մարմնի արխիվում, այսինքն՝ ԱԱԾ-ում, և օրենքով կար դրույթ, որ լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծում են օրենքով սահմանված կարգով։ Հիմա առաջարկում եք գաղտնազերծում կամ ոչնչացում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով․ դիցուք՝ ԱԱԾ աշխատողների հետ համագործակցել է «ալֆա» կեղծանունով մեկը, ձեր առաջարկած փոփոխությունով կարո՞ղ է պատահի, որ մի օր օրինակ՝ ԱԱԾ պետը, ոչնչացնի «ալֆայի» համագործակցությունբ ԱԱԾ-ի հետ վկայող, հաստատող փաստաթղթերը։ Ընդհանրապես գաղտնի ծառտայություններում 50 տարի հետո կարող են գաղտնազերծել որևէ անձի գործունեություն, բայց մինչև գաղտնազերծումը այս նոր փոփոխությամբ ԱԱԾ-ում իրավունք ունեն ոչնչացնել այդ փաստաթղթերը»։

Դիատրկմանը ԱԱԾ տնօրենի տեղակալն արձագանքեց․ «Այս օրենքի նորմից ակնհայտ է, որ ոչնչացման համար օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել, փոփոխությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ նաև օրենքով սահմանված ունենանք լիազորող նորմ ոչնչացնելու համար․ հիմա խնդիրն ինչո՞ւմն է, ես չեմ հասկանաում ձեր տագնապը, ինչ-որ մեկը չի տանելու մի հատ թուղթ ճղի, գցի»։

«Կարո՞ղ է մի օր ԱԱԾ պետը ոչնչացնի, օրինակ, «ալֆայի» համագործակցությունը ԱԱԾ-ի հետ վկայող փաստաթղթերը»․ Գեղամ Մանուկյան