Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ.

«Շատ տգեղ երևույթ է». Նիկոլ Փաշինյան

100
Հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ., 11:48
«Շատ տգեղ երևույթ է». Նիկոլ Փաշինյան

«ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով: Հակահետախուզությունը ամենակարևոր գործառույթն է, երկրորդը՝ ահաբեկչության դեմ պայքարն է և երրորդը՝ սահմանադրական կարգի պահպանությունը: Այս առումով ծառայության կարողությունները և հնարավորությունները պետք է էական մեծացնենք»,- Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ կան գործառույթներ, որոնք դե ֆակտո իրականացվել են, բայց դե յուրե դրանց ձևակերպում չի տրվել, ինչը, նրա խոսքով, տգեղ երևույթ է: «Կապված են պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այցերի, օտարերկրյա հյուրերի սպասարկման հետ... Տեսնում ենք, որ ուղղակի, էնպես, զանգերով՝ էս մեկը էս մեկը թող անի, էն մեկը՝ էն մեկը թող անի, կներեք, դա պետական մոտեցում չէ»,- նշեց Փաշինյանը: