Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ.

Աննա Վարդապետյանը կգնա՞ Ազգային ժողով. «Հրապարակ»

102
Հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ., 09:36
Աննա Վարդապետյանը կգնա՞ Ազգային ժողով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հնարավոր է մտնի ԱԺ՝ պատգամավորներ Արմեն Չարչյանին և Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Մեր աղբյուրը հաղորդել էր, որ դատախազությունը որոշել է Չարչյանին սպեկուլյատիվ և հանրային նուրբ լարերի վրա խաղացող մեղադրանք առաջադրել՝ «Սասնա ծռերին» հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված։

Թեմայի առնչությամբ Գլխավոր դատախազությանը հարցում էինք ուղարկել, թե արդյոք կա՞ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ քրեական գործ, եթե այո, ապա ե՞րբ է հարուցվել, նախաքննական ո՞ր մարմինն է քննում։ Դատախազությունից նմանատիպ 2 քրեական գործի մասին են հայտնել, որոնցից մեկը հարուցվել է 2017 թվականին, իսկ երկրորդը՝ 2019 թվականին, որոնք հետագայում միացվել են իրար։

Հարցմամբ դատախազությունից փորձել էինք ճշտել, թե հարուցված քրեական գործով կա՞ն մեղադրյալներ, և արդյոք Աննա Վարդապետյանը պատրաստվո՞ւմ է Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով մտնել Ազգային ժողով։ Սակայն դատախազությունից նախընտրել են այս հարցերին չպատասխանել՝ գրել են․ «Ինչ վերաբերում է հարցման մյուս կետերին, ապա անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ»։

Մանրամասները՝ թերթի համարում: