Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2022 թ.

«Սաղ տարին անկապ ու հավայի ՀԱՊԿ-ի դեմ խոսել, բայց վերջում պարգևատրել». Էդուարդ Շարմազանով

150
Հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ., 00:18
«Սաղ տարին անկապ ու հավայի ՀԱՊԿ-ի դեմ խոսել, բայց վերջում պարգևատրել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Նիկոլիստներ, ո՞նց եք, նորմա՞լ է ամեն ինչ։
Իրար հերթ չտալով հակառուսական թշնամանք ու ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր էիք անում։
Ձեր Նիկոլն այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասին պարգևատրում է։
Սա է ձեր իրական դեմքը՝ սաղ տարին անկապ ու հավայի ՀԱՊԿ-ի դեմ խոսել, բայց վերջում պարգևատրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։
Այսքանից հետո ուզում եք ձեզ «բանի տե՞ղ դնեն»։
Դուք «խայտառակում եք ռեսպուբլիկան», Նիկոլ ու նիկոլիստներ»։