Մոլդովայի մի մասը, այդ թվում՝ Մերձդնեստրը, հոսանքազրկվել է ռուսական հարձակումից հետո
![]() Մոլդովայում, այդ թվում՝ ինքնահռչակ Մերձդնեստրում, Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ռուսական հրթիռային հարձակումից հետո էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը հրետակոծության պատճառով կանչել է ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովին։ Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն ասել է, որ իշխանություններն աշխատում են երկրի տարածքի 50%-ի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ռուսաստանը երկիրը թողել է մթության մեջ։ Նրա խոսքով, էլեկտրամատակարարումը կարող է վերականգնվել, և պետական բոլոր կառույցներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ։ «Մենք չենք կարող վստահել մի ռեժիմի, որը մեզ թողնում է մթության և ցրտի մեջ», - ասել է նա։ «Անկախ նրանից, թե որքան դժվար է հիմա, մեր միակ ճանապարհը՝ Մոլդովայի ապագա ուղին, պետք է մնա դեպի ազատ աշխարհ»։ Էլեկտրաէներգիայի պակասն սկսվել է հոկտեմբերի 24-ից։ Սփինուն այն ժամանակ ասել էր, որ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերը, որոնք կնքվել են էլեկտրաէներգիայի ազգային մատակարարի՝ Էներգոկոմի կողմից, չեն կարողանա ծածկել ամբողջ սպառումը ժամը 7:00-ից մինչև 23:00-ն: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
