Ռուսական հրթիռակոծության հետևանքով Կիևը մնացել է առանց ջրի
862
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 22:00
![]() Կիևի ողջ տարածքում դադարեցվել է ջրամատակարարումը. Kievvodokanal-ի մասնագետներն աշխատում են այն հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Խնդրում եմ, ամեն դեպքում, ջուր կուտակեք, փորձագետներն ամեն ինչ անում են, որպեսզի ջուրը վերադարձնեն Կիևի բնակիչների տներ»,- ընդգծել է նա։ Քաղաքապետը նաև նշել է, որ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ի ցերեկը Ուկրաինայի շրջանների մեծ մասում օդային տագնապ է հայտարարվել։ Պայթյուններ են գրանցվել Օդեսայի և Նիկոլաևի շրջաններում։ Ըստ իշխանությունների՝ հարված է հասցվել կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, կան զոհեր և վիրավորներ: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
