Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 27 նոյեմբերի, 2022 թ.

«Քննարկված 17 նախագծերից 15-ի հետ կապված որոշում կայացրել ենք». Փաշինյան

122
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 20:12
«Քննարկված 17 նախագծերից 15-ի հետ կապված որոշում կայացրել ենք». Փաշինյան

ՀԱՊԿ նեղ կազմով նիստի ժամանակ 17 որոշման նախագիծ է քննարկվել։ Նեղ կազմով նիստի աշխատանքներն ամփոփելիս հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը։
«Քննարկված 17 նախագծերից 15-ի հետ կապված կոնսենսուս կա՝ որոշում կայացրել ենք»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2 նախագծի վրա դեռ աշխատանքներ կտարվեն։
Ընդունված 15 որոշումները քիչ հետո կստորագրեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները։