Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.

«Ալիևը մի ուշագրավ հայտարարություն է արել». Աշոտյան

149
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 19:48
«Ալիևը մի ուշագրավ հայտարարություն է արել». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Օրերս Եվրոպական միության Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի ուշագրավ հայտարարություն է արել, որը դուրս է մնացել հանրային-հասարակական քննարկումներից:
Ալիևը հայտարարել է. «Мы готовы говорить с людьми, которые живут в Карабахе и хотят там жить. Мы готовы к этому. Кстати, этот процесс начался. Если не будет вмешательства извне некоторых стран, о которых я только что упомянул, и не будут предприниматься попытки остановить этот процесс, то, считаю, он мог бы идти более динамично. Однако к Пашиняну и его правительству это не имеет никакого отношения. Как я уже сказал, должен быть консенсус между Азербайджаном, Европейским Союзом, Соединенными Штатами и Россией, то есть между теми странами и структурами, которые Азербайджан считает способными оказать содействие в этом деле.»
Ինչո՞վ է ուշագրավ այս հայտարարությունը:
Ադրբեջանի նախագահը բարձրաձայնում է մի ձևաչափ, որը փաստացի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն է (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ՝ ի դեմ Ֆրանսիայի):
Միակ խանգարող հանգամանքը, պարզվում է, Հայաստանն է, և առիթից առիթ արտահայտվելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտների դեմ, Ալիևն այդուհանդերձ, փաստացի, արձանագրում է, որ այդպիսի միջազգային ձևաչափը կարևոր է Արցախի ապագայի քննարկումների համատեքստում:
Ուրիշ բան, որ՝
1. ելնելով սեփական շահերից, նա փորձում է կտրել այդ ձևաչափից Հայաստանը,
2. Արցախի սուբյեկտայնությունը լղոզելու համար հարցադրումները ձևակերպում է այնպես, կարծես՝ Ադրբեջանը մետրոպոլիա է:
Բայց փաստը մնում է փաստ. Ալիևի արտահայտած մտքում ԵՄ, ԱՄՆ, ՌԴ համատեղ ջանքերի կարևորության մասին, իրեն ցանկալի ենթատեքստում, այնուամենայնիվ, երևում է ՄԽ համանախագահների ֆորմատի հետագա կենսունակության խոստովանությունը:
Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանին զգուշացնում էինք, որ սարսափելի վտանգավոր է Մինսկի Խմբի համանախագահության ձևաչափից դուրս, շնչակտուր «երկկողմ» կամ «եռակողմ» ձևաչափերով քննարկել Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն այն դեպքում, երբ, առնվազն դե յուրե, գոյություն ունի ՄԽ մանդատային ձևաչափը:
Փաստորեն, Ալիևի վերոնշյալ արտահայտությունը, եթե ունենայինք նորմալ իշխանություն, կարելի էր օգտագործել ՄԽ համանախագահների ինստիտուտի կենսունակությունը, աշխատանքի ֆրոնտը ընդգծելու և ապահովելու համար, իհարկե, Հայաստանի մասնակցությամբ եւ ԵԱՀԿ ՄԽ մանդատին համահունչ»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան