Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ուկրաինական գերությունից վերադարձել է 35 ռուս զինվոր

444
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 19:24
Ուկրաինական գերությունից վերադարձել է 35 ռուս զինվոր

Ավելի քան 30 ռուս զինծառայող է վերադարձել ուկրաինական գերությունից, հայտնում է ՊՆ-ն։
Բոլոր ազատ արձակվածները ռազմատրանսպորտային ինքնաթիռներով կտեղափոխվեն Մոսկվա բուժման և վերականգնման նպատակով։ Նրանց ցուցաբերվում է նաև անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն, հավելել են ՊՆ-ից։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների վերջին լայնածավալ փոխանակումը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին։ Կիևի կողմից վերահսկվող տարածքներից վերադարձվել է 107 մարդ։