Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.

Պուտինը՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին

132
Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 18:54
Պուտինը՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին

Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։

«Այսօր կքննարկենք հայ–ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման հարցը։ Բնականաբար, սա շատ սուր հարց է և ուշադրության կարիք ունի։ Այս առումով դրական ենք գնահատում Սոչիում հոկտեմբերի վերջին կայացած եռակողմ հանդիպումը, որի ընթացքում նաև համաձայնություններ են գրանցվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու, սահմանազատման, ապաշրջափակման առնչությամբ, որոնք ի վերջո կբերեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման»,– ասել է ՌԴ ղեկավարը։